Թրոմբոցիտների քայքայումից անջատված թրոմբոստենինն իր կծկողական հատկության շնորհիվ արյան մակարդուկը ենթարկում է կրճատման` ռետրակցիայի։ Դրա հետևանքով մակարդուկի հեղուկ մասը քամվում է և անջատում շիճուկ։ Շիճուկը արյան պլազման է` առանց ֆիբրինոգեն սպիտակուցի։ Շիճուկը մակարդվել չի կարող։ Կրճատման ենթարկված ֆիբրինային թրոմբը պնդանում է, հուսալիորեն ամրանում վնասված պատին և փակում վնասված անոթի լուսանցքը։ Ռետրակցիան տևում է 2-3 ժամ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին