Ռեպրեսիվ ֆոնի վրա ընթացող հիպոխոնդրիկ նիհիլիստական (ժխտողական) զառանցական մտքերը զուգակցվում են վիթխարիության հասնող պարաֆրենային բնույթի ֆանտաստիկական (աշխարհի կործանման, տանջալից անմահության) զառանցանքներով: Հիվանդները հայտնում են, որ իրենց ներքին օրգանները նեխած են, որ իրենք սիրտ, թոքեր, ուղեղ չունեն, արդեն մահացած դիակ են, իրենց գործած բազմաթիվ մեղքերի համար դատապարտված են հավիտենական տանջանքի։ Նրանք համոզված են, որ անընդհատ պետք է չարչարվեն ու տանջվեն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին