Բնորոշվում է հիշողության խանգարմամբ, որը հիմնականում արտահայտվում է հոգեախտաբանական ախտանշանների երրորդությամբ (ֆիքսացիոն ամնեզիա, պսևդոռեմինիսցենցիա, կոնֆաբուլյացիա, ռետրոգրադ ամնեզիայի երևույթներ)։ Կորսակովյան (ամնեստիկ) համախտանիշը հանդիպում է ալկոհոլային պսիխոզի (կորսակովյան պոլինևրիտային պսիխոզ), գանգուղեղի օրգանական ախտահարումների (ուռուցքներ, ծերունական պսիխոզ, ծանր վարակիչ (ինֆեկցիոն), թունավոր (ինտոքսիկացիոն) պսիխոզներ) դեպքում։