Շեքը (perineum) մանկաբւսրձությունում և գինեկոլոգիայում դիտում են ավելի նեղ իմաստով, այն հետանցքի և հետին կպուկի (մեծ շրթերի միացման տեղ) միջև ընկած տարածությունն է, իսկ ընդհանուր անատոմիական առումով կոնքաելքի ամբողջ շրջանը։ Վերջինիս ոսկրային սահմաններն են՝ առջևից ցայլքային համաճոնը, կողքերից նստային թմբերը, հետևից՝ պոչուկը։ Շեքը կազմված է տարբեր մկաններից և փակեղներից, որոնք կոնքը ծածկում են ներքևից, և որի միջով անցնում են միզուկը, հեշտոցը և ուղիղ աղիքը: Ամենավերին մկանային շերտը կազմում է կոնքային ստոծանին (diaphragma pelvis), որը գոգավորությամբ դարձած է դեպի վեր։ Ստոծանին կազմող մկանային այս շերտը բաղկացած է սրբանը բարձրացնող և պոչուկային (mm. levator ani et coccygeus) մկաններից։ Կոնքային ստոծանու սրբանային բացվածքից առաջ կա մի երկայնաձիգ ճեղք (hiatus urogenitalis), որի միջով անցնում են միզուկը, հեշտոցը։ Այդ ճեղքը ներքևից փակված է մի եռանկյունի մկանափակեղային թիթեղով, որը կոչվում է միզասեռական ստոծանի (diaphragma urogenitalis):

Շեքի մկանները կազմված են խորանիստ և մակերեսային մկանախմբերից։
Շեքի խորանիստ մկանները (diaphragma pelvis), որոնք կազմում են կոնքի խոռոչի հատակը, բաղկացած են երկու զույգ մկաններից (m. lavator ani և m. coccygeus):
1. Սրբանը բարձրացնող մկան (т. \evator ап\). Տափակ եռանկյունաձև մկան է, որն իր զույգի հետ գոյացնում է գագաթով ցած շրջված մի գմբեթ։ Մկանը սկիզբ է առնում առջևից ցայլքոսկրի վայրէջ ճյուղից, կողքից՝ ցայլքոսկրի համաճոնից և փակողական մկանի փակեղից, հետևից՝ նստային փշերից։ Սրբանը բարձրացնող մկանը, բացի հետանցքը բարձրացնելուց, ամրացնում է կոնքի հատակը և սեղմում հեշտոցը։
2. Պոչուկային մկանը (m. coccygeus) եռանկյունաձև փոքր մկան է, լրացնում է կոնքային ստոծանու մկանային շերտը հետին բաժնում։ Սկսվելով spina ischiadica-ի և սրբանափշային կապանի կոնքային երեսից, այն հովհարաձև լայնանալով ուղղվում է ներս և կպչում պոչուկի կողմնային եզրին և սրբոսկի գագաթին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին