Կրկնվող, ստերեոտիպ գործողություններ, արարքներ են։ Օրինակ մարդը խոսելու ընթացքում անընդհատ պտտում է ձեռքում եղած իրը, գծում է ինչ որ պատկերներ, անիմաստ տեղափոխում է սեղանի վրա դրված առարկաները։ Կարող են ձևավորվել նաև ռիտուալներ, որոնք կպչուն գործողություններ և արարքներ են, և հիվանդի համար ունեն ֆոբիաների, կպչուն կասկածների նկատմամբ պաշտպանական իմաստ։ Օրինակ միզոֆոբիա ունեցող հիվանդը անընդհատ լվանում է ձեռքերը, ընդ որում, յուրաքանչյուր լվացման ժամանակ 10 անգամից ոչ պակաս։ Եթե այդ ընթացքում հաշվելիս սխալվում է, ապա սկսում է հաշվել կրկին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին