Մտածողության բովանդակային խանգարումներից` սևեռուն կամ կպչուն մտքերի տարատեսակ է: Կպչուն հակումները (կոմպուլսիա- compulsio)՝ գիտակցությանը, կամքին և հույզերին հակառակ առաջացող գործողություն կատարելու մղումները (երբեմն՝ վտանգավոր)։ Անսպասելի կարող է առաջանալ որևէ մեկին հարվածելու, հայհոյելու, վիրավորելու, վնասելու ցանկություն։ Այս ցանկությունները զուգորդում են երկակի վախով՝ մի կողմից՝ վախ, պայմանավորված կատարածի հետևանքներով, մյուս կողմից՝ վախ, կապված նման հակումների առաջացման հետ։ Սրանցից են`
- Սուիցիդոմանիա (ինքնասպանության կպչուն ձգտումը),
- Հոմիցիդոմանիա (սպանության կպչուն ձգտումը)։
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին