Կոմպլեմենտը առաջնակարգ քիմիական պաշտպանական համակարգ է` բակացած առնվազն 25 տարբեր սպիտակուցներից: Մեծ մասը գտնվում են արտաբջջային հեղուկում և որոշ մասը` բջիջների մակերեսին:Կոմպլեմենտի ալտերնատիվ ուղին ոչ սպեցիֆիկ պաշտպանական մեխանիզմ է: Համակարգը սպոնտան արտադրում է C3b սպիտակուցի ֆրագմենտը, որը կարող է կապել ախտածիններին: Այս կապված սպիտակուցը ճանաչվում է կոմպլեմենտի այլ բաղադրիչների կողմից և արտադրվում են C3a և C5a մոլեկուլները: C3a-ն ֆագոցիտներին է գրավում և C5a-ն կարող է առաջացնում է պարարտ բջիջների դեգրանուլացիա և հիստամինի ձերբազատում: Հանրագումարը տեղային բորբոքման առաջացումն է: Կոմպլեմենտի ակտիվացումը բերում է նաև սպիտակուցային համալիրի հավաքմանը ախտածինի մակերեսին օղաբլիթի տեսքով, որը նպաստում է նրա լիզիսին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին