Ալկալոիդ, մոլ. զանգ. 399,45 է։ Պարունակվում է շուշանազգիների ընտանիքի բույսերի մեջ։ Նյարդապարալիտիկ ազդեցության թույն է։ Կասեցնում է բջիջների բաժանումը մետաֆազում։ Օգտագործվում է բույսերի պոլիպրոիդային ձևեր ստանալու համար։