Կլոնավորումը (անգլ. clone, cloning, որն իր հերթին ծագել է հուն. κλων - ճյուղ, զավակ) գենետիկորեն նույնանման օրգանիզմների ստացման մեթոդն է: Կենսաբանության մեջ այն իրականացվում է անսեռ կամ վեգետատիվ բազմացման միջոցով: Ի սկզբանե կլոնավորում էին բուսական օրգանիզմները, որպեսզի ստանան միանման հատկանիշներով օժտված բույսերի շարքեր, որոնց հետագա խաչասերումների արդյունքում ստացվում էին տարբեր օգտակար հատկություններով օժտված նոր սորտեր: Մանրէաբանության զարգացմանը զուգընթաց գիտնականները սկսեցին կլոնավորել նաև մանրէները: Հետագայում հաջող փորձեր արվեցին նաև գորտերի և ի վերջո բարձրագույն կենդանիների կլոնավորմամբ, ինչպիսին էր հայտնի Դոլլի ոչխարը: Ներկայումս գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս փորձ կատարել մարդու կլոնավորման, սակայն գիտնականները պետք է հաշվի առնեն նաև նմանատիպ փորձերի բարոյական կողմը: Որոշ գիտնականներ համարում են, որ նմանատիպ կլոնները իդեալական դոնորներ կլինեն` մոռանալով, որ մարդու կլոնավորման պրոդուկտը մարդ է լինելու:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին