Ֆիզիոլոգիական ակտիվ պոլիպեպտիգներ՝ բրադիկինին, լիզիլբրադիկինին (կոլլիդին) և մեթիոնիլլիզիլբրադիկինին։ Գոյանում են կաթնասունների արյան պլազմայում կամ միջբջջային տարածություններում, կինինոգենի՝ սպիտակուցային բնույթի ոչ ակտիվ նախորդի, ճեղքման հետևանքով։ Կարգավորում են արյան հոսքը։ Կ. քանակը առողջ մարդու արյան պլազմայում հասնում է 0,002 մգ/մլ: