Խզզոցները (rhonchi) շնչառության աղմուկներ են, որոնք պայմանվորված են շնչուղիների նեղացման կամ նրանց պաթոլոգիական պարունակության առկայությամբ: Խզզոցները առաջանում են գլխավորապես բրոնխներում, հազվադեպ` բրոնխի հետ հաղորդակցություն ունեցող խոռոչներում (աբսցեսս, կավերնա): Քանի որ խզզոցների առաջացումը պայմանավորված է օդի արագ շարժումով, ապա նրանք առավել արտահայտված են ներշնչման սկզբում և արտաշնչման վերջում: