Խրոնիկ սկլերոզող խոլանգիտ. լեղուղիների պատերի հաստացմամբ և սկլերոզով ուղեկցվող խրոնիկ բորբոքում է, որը հանգեցնում է ներլյարդային լեղածորանների խցանման: Մեծամասամբ այն գեներալիզացված պրոցես է, որն ընդգրկում է բոլոր լեղուղիները: Տարբերում են առաջնային և երկրորդային սկլերոզող խոլանգիտ, որն առաջանում է լեղաքարային հիվանդության ֆոնի վրա, վիրաբուժական միջամտություններից և լյարդի ցիռոզից հետո: Սկլերոզող խոլանգիտի էթիոլոգիան անհայտ է: Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է անցավ օբտուրացիոն դեղնուկի ձևով: Հիվանդի մաշկային ծածկույթները ստանում են բրոնզադեղնավուն երանգ: Ախտորոշումը երբեմն հստակեցվում է լեղուղիների քաղցկեղը ժխտելուց հետո:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին