Խորանիստ կարիեսԽորանիստ կարիես (caries profunda) բնորոշվում է խորը կարիոզ խոռոչով, որը կակղանից բաժանվում է դենտինի բարակ շերտով: Սուբյեկտիվորեն` գանգատվում են սուր կարճատև ցավերից բոլոր տեսկի գրգռիչներից, որոնց հեռացնելուց հետո ցավը դադարում է: Օբյեկտիվորեն` հայտնաբերվում է խորը խոռոչ, լցված սննդի մնացորդներով և փափկած դենտինիով: Զոնդավորումը ցավոտ է ամբողջ հատակով: Կակղանի հետ հաղորդակցությունը բացակյում է: ԷԱԱ-ի տվյալները կարող են փոփոխված լինել – 8-12մկԱ:
Ախտաբանական անատոմիա
Ախտաբանական շերտերը նյունն են, ինչ որ միջին կարիեսի ժամանակ, սակայն քայքայման կամ մեռուկացման շերտը ավելի լայն է, իսկ անփոփոխ /ինտակտ/ դենտինի շերտը բացակայում է: Կակղանում փոփոխություններն ավելի արտահայտված են:

Տարբերակիչ ախտորոշում
ա/միջին կարիես
բ/սուր օջախային պուլպիտ – ինքնածին ցավեր, գրգռիչի հեռացումից հետո ցավերը շարունակվում են, զոնդավորումը խիստ ցավոտ է կարիոզ խոռոչի հատակի մեկ կետում, ԷԱԱ-ն 12-20 մկԱ:
գ/քրոնիկ ֆիբրոզ պուլպիտ -  գրգռիչից առաջացող ցավը դանդաղ հարաճում է, իսկ գրգռիչը հեռացնելուց հետո որոշ ժամանակ պահպանվում է: ԷԱԱ-ն 40մկԱ-ից ավելի:
դ/քրոնիկ գանգրենոզ պուլպիտ – ցավ հատկապես տաքից, խորը զոնդավորումը ցավոտ է, ԷԱԱ - 40-90մկԱ:

Կարիեսի բուժումը
Կարիեսի բուժման ընտրությունը կախված է նրա ընթացքից, խոռոչի խորությունից և տեղակայումից: Հիմնական բուժումը կայանում է ատամների ախտահարված կարծր հյուսվածքների վիրահատական հեռացման մեջ, ինչից հետո կատարվում է ձևավորված խոռոչի լեցավորում, ատամի անատոմիական ձևի և ֆունկցիայի վերականգնմամբ: Սակայն որոշ դեպքերում – կարիես սպիտակ բծի շրջանում – հնարավոր է կատարել կոնսերվատիվ բուժում, ներմուծելով դեմիներալիզացված օջախ հանքային նյութեր, ինչը հնարավոր է դառնում այդ օջախում մեծացած  թափանցելիության շնորհիվ: Բուժման այս մեթոդը կոչվում է ռեմիներալիզացիոն թերապիա: Ռեմթերապիան կատարում են հետևյալ փուլերով: Ատամի մակերեսը մանրակրկիտ մաքրում են ատամնանստվածքներից, մշակում ջրածնի պերօքսիդի լուծույթով և չորացնում: Այնուհետև բծի շրջանում տեղադրում են 10% կալցիումի գլյուկոնատի լուծույթով թրջված բամբակե գլանակ 10-15 րոպեով` յուրաքանչյուր 4-5 րոպեի ընթացքում այն փոխելով: Յուրաքանչյուր երրորդ այցելությանը ամեն նշված միջամտությունից հետո նպատակահարմար է օջախը պատել 2-4% նատրիումի ֆտորիդով կամ ֆտոր-լաքով, որոնք իջեցնում են թափանցելիությունը: Բուժման ցիկլը տևում է 15-20 այցելություն ամեն օր կամ մեկ օրվա ընդմիջումներով:

Ներկայումս  ռեմթերապիա անցկացնելու համար արտադրվում է 2-3% “Ռեմոդենտ” նյութը, որի կազմի մեջ մտնում են կալցիում – 4,35%, ֆոսֆոր – 1,36%, մագնեզիում – 0,15%, կալիում -0,2%, նատրիում -16%, քլոր – 30%, օրգանական նյութեր և մետաղներ -44%: “Ռեմոդենտի” օգտագործման եղանակը չի տարբերվում վերը նշված մեթոդից, սակայն այն կատարվում է շաբաթը երկու անգամ 10-12 հաճախումներով: Ռեմթերապիան կատարում են հետևյալ մեթոդներով`ապլիկացիաներ, էլեկտրոֆորեզ և ֆոնոֆորեզ: Ռեմիներալիզացիոն թերապիան օգտագործում են նաև կարիեսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև սուր և սրագույն կարիեսի բուժման ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին