Ացետիլխոլինի ազդեցությունը ենթասինապսային թաղանթի վրա շատ կարճատև է (1-2 մվրկ), քանի որ այն արագ քայքայվում է նյարդամկանային սինապսում գտնվող խոլինէսթերազ ֆերմենտով։ Բնական պայմաններում նյարդաթելով դեպի մկան են հաղորդվում մեծ հաճախության նյարդային ազդակներ, և ենթասինապսային թաղանթը, որն ապաբևեռացվել էր նախորդ ազդակի կողմից անջատված ացետիլխոլինով, դառնում է ոչ զգայուն դրան հաջորդող ազդակներով արտազատվող ացետիլխոլինի նկատմամբ։ Խոլինէսթերազի դերն այն է, որ քայքայելով եեթասինապսային թաղանթի խոլինաընկալիչների հետ կապված ացետիլխոլինը՝ ճանապարհ է բացում ացետիլխոլինի նոր բաժինների համար։ Ացետիլխոլինը քայքայվում է խոլինի և քացախաթթվի։ Խոլինը հատուկ փոխադրիչ մեխանիզմով հետ է վերադարձվում նյարդային վերջույթ և օգտագործվում ացետիլխոլինի վերասինթեզի համար։ Ացետիլխոլինի սինթեզը իրականանում է խոլինացետիլտրանսֆերազ ֆերմենտով, որն առաջանում է շարժիչ նեյրոնի մարմնում և 10 օրվա ընթացքում հասնում նախսաինապսային թաղանթ։

Ընդ որում, ացետիլխոլինի սինթեզի համար օգտագործվող խոլինի կեսը ստացվում է այդ ճանապարհով, իսկ մյուս կեսը՝ արյան պլազմայից։ Նյարդային վերջույթի ռիթմիկ (20 Հց) հաճախությամբ տևական (5 րոպ) գրգռման դեպքում ակտիվանում է ացետիլխոլինի փոխադրիչ և սիեթեզային մեխանիզմը, որի շնորհիվ հնարավոր է դառնում ացետիլխոլինի համալրումը նրա ուժգին արտազատման դեպքում։ Խոլինի փոխադրիչ մեխանիզմի շրջափակող հեմոխոլինիումի ազդեցության ներքո խիստ ընկճվում է ացետիլխոլինի սինթեզը։ Նյարդամկանային հաղորդման մեխանիզմը պարզաբանելիս ակնհայտ դարձավ խոլինաընկալիչների առաջնակարգ դերը այդ գործընթացում։ Դրանց քանակի կամ զգայնության անկման դեպքում, նույնիսկ ացետիլխոլինի բավարար չափով արտազատման դեպքում, ծայրային թիթեղի պոտենցիալի ամպլիտուդն ընկնում է, և խափանվում է գրգռի բնականոն հաղորդումը։ Ընկալիչների քանակի պակասեցումը կարող է կապված լինել աուտոիմունա յին ռեակցիաների հետ, որոնք իրագործում են ացետիլխոլինի ընկալիչների նկատմամբ հակամարմինների արտադրությունը։ Նման պայմաններում նկատվում է կմախքային մկանների թողություն և դյուրհոգնելիություն (myastenia gravis): Նյարդամկանային հաղորդման նման խանգարման շտկման համար օգտագործում են խոփնէսթերազի արգելակիչենր՝ նեոստիգմին, պիրիդոստիգմին, ամբենոնիում, որոնք երկարաձգում են ացետիլխոլինի փոխազդեցությունը թեկուզ և քիչ քանակով ընկալիչների հետ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին