Խոլեդոխոլիթիազը լեղաքարի առկայությունն է ընդհանուր լեղածորանում:Իրականում արտալյարդային լեղուղիների այդ հատվածում են ճնշող մեծամասամբ տեղակայվում լեղաքարերը, բայց քարերի մեծ քանակի դեպքում, դրանք կարող են տեղակայվել լեղուղիների պրոքսիմալ հատվածում, դրա հետ մեկտեղ լեղաքարերը կարող են տեղաշարժվել լեղուղիներով լեղու հոսքի հետ: Խոլեդոխոլիթիազ տերմինը կլինիկական պրակտիկայում օգտագործվում է ավելի լայն իմաստով և այդ տերմինի տակ հասկանում ենք լեղաքարերի առկայությունը արտալյարդային լեղուղիների տարբեր հատվածներում: