Արյան մակարդման ձեռքբերովի խանգարումները հանդիպում են տարբեր հիվանդությունների ժամանակ: Խանգարվում է ինչպես առաջնային և երկրորդային հեմոստազը առանձին-առանձին, այնպես էլ երկուսը միասին:
Առաջնային հեմոստազի  խանգարումների պատճառներն են՝

  • թրոմբոցիտների ագրեգացիան խանգարող դեղամիջոցների (ասպիրին, ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ, հակաբիոտիկներ և այլն)
  • նշանակում
  • ուրեմիա
  • լյարդի հիվանդություններ:

Երկրորդային հեմոստազի ամենահաճախակի հանդիպող  խանգարումներից է տարածուն ներանոթային մակարդման համախտանիշը (ՏՆՄՀ), որը հանդիպում է՝

  • տարաբնույթ սեպտիկ վիճակների (մանրէներ, սնկեր, որոշ վիրուսներ)
  • ախտաբանական ծննդաբերությունների
  • ծանր վնասվածքների
  • այրվածքների
  • չարորակ հիվանդությունների
  • վիրահատությունների և շոկի ժամանակ:

ՏՆՄՀ-ի ժամանակ նկատվում է մակարդման և հակամակարդման (ֆիբրինոլիթիկ)  համակարգերի ախտաբանական խթանում: Կլինիկորեն ՏՆՄՀ-ն արտահայտվում է մի կողմից թրոմբոզներով, իսկ մյուս կողմից` արյունահոսություններով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին