Վեգետատիվ խանգարումներն են. սրտի գործունեության խանգարումը, շնչառության, մարսողության, սեքսուալ խանգարումները։ Սիրտանոթային խանգարումներին են պատկանում տախիկարդիան, սրտի շրջանում տհաճ զգացողությունը և ցավը, էքստրասիստոլաները սրտի աշխատանքի կանգի զգացումով։ Շնչառության խանգարումներին են պատկանում ներշնչման և արտաշնչման ռիթմի խանգարումը շնչառության կանգի զգացումով։ էմոցիոնալ ապրումների ժամանակ կարող է առաջանալ նևրոտիկ հևոց հաճախակի, մակերեսային շնչառության ձևով։ Շնչառական նևրոտիկ խանգարումներին են պատկանում նաև լարինգոսպազմը, հիսթերիկ հազը, զկռտոցը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին