Ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումներից են կերակրափողի սպազմը, փսխումը, փորլուծությունը, հիսթերիկ գունդը ։ Սենսոր խանգարումները դրսևորվում են զգացության խանգարումներով (հիպերէսթեզիա, հիպէսթեզիա, անէսթեզիա, պարէսթեզիաներ)։ Վերջույթների շրջանում ավելի հաճախ դրսևորվում են զգայության խանգարումներ, որոնք չեն համապատասխանում նյարդերի անատոմիական տոպոգրաֆիային, և հիմնականում դրսևորվում են ամպուտացիոն տիպով։ Սենսոր խանգարումներից հաճախ նկատվում են հիսթերիկ ամավրոզ և սուրդիզմ։