Շարժողական խանգարումներին են պատկանում ջղակծկումային նոպաները, պարալիզները, պարեզները, ասթազիա-աբազիան, հիպերկինեզները, կոնորակտուրաները, աֆոնիան, մուտիզմը, տրեմորը։ Հիսթերիկ հիպերկինեզները կրում են տիկերի, գլխի և վերջույթների ռիթմիկ կոպիտ տրեմորի, խորեոֆորմ կարող են դրսևորվել պարալիզների ձևով և կրել ինչպես կենտրոնական սպաստիկ, այնպես էլ պերիֆերիկ թորշոմած բնույթ։ Սակայն տոպոգրաֆիան չի համապատասխանում նյարդավորմանը և ԿՆՀ-ում օջախի լոկալիզացիային։ Դրանք ընդգրկում են կամ ամբողջ վերջույթը, կամ ուղղակի սահմանափակ հատված՝ օրինակ ոտքը մինչև ծնկան հոդ և այլն։ Ի տարբերություն օրգանական ախտահարումների այս դեպքում չեն նկատվում ախտաբանական ռեֆլեքսներ, ջլային ռեֆլեքսների փոփոխություն և մկանային ատրոֆիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին