Հոգեկան յուրաքանչյուր գործունեություն, գիտակցաբար ընդունված որոշում կամ գործողություն իրականացվում է կամքի շնորհիվ։ Կամային ակտիվության շնորհիվ է, որ մարդը կարողանում է հասնել իր առջև դրված նպատակին։ Կամքի ձևավորման հիմքը համարվում են հակումներն ու բնազդները։ Դրանք ֆիլոգենեզային ավելի հին ֆունկցիաներ են, որոնք ստեղծում են այն բազան, որի վրա վերակառուցվում են վարքագծի բարձրագույն ձևերը, մասնավորապես կամային բարդ գործնթացները։ Ուստի կամային գործունեությունը գիտակցված և նպատակասլաց գործունեություն է։ Զարգացման ցածրագույն աստիճանի վրա կենսագործունեությունը արտահայտվում է բնազդներով և հակումներով, որոնք սկիզբ են առնում օրգանիզմի կենսական պահանջմունքներից, այսինքն՝ սկզբնական հիմնական հակումներից, և կապված են ինքնապահպանման ու սերնդի շարունակման բնազդների հետ։ Կամային ակտիվության ախտաբանությունը դրսևորվում է շարժումների, հակումների և ուշադրության խանգարումներով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին