Գիտակցությունը հոգեկան ողջ գործունեության արտացոլման բարձրագույն ձև է, ինտեգրացնող ֆունկցիա, որը ապահովում է հոգեկան առանձին ֆունկցիաների փոխկապակցված, ամբողջական և ներդաշնակ իրականացումը։ Գիտակցության խանգարումները գնահատվում են ըստ Յասպերսի չափանիշների, որոնք են`
1. Կտրվածություն իրականությունից, շրջապատի ընկալման անկարողություն կամ ոչ լիարժեք, կտրտված ընկալում։ Կտրտված, ոչ հստակ ընկալման դեպքում հիվանդները ընկալում են իրականության առանձին դրվագներ, սակայն չեն կարողանում ամբողջականացնել ընկալված տեղեկատվությունը։
2. Կողմնորոշման խանգարում։
3. Գիտակցության խանգարման ժամանակահատվածի վերաբերյալ լրիվ կամ մասնակի ամնեզիա։
4. Մտածողության խանգարում, որի դեպքում հիվանդները ոչ միայն անկարող են ճիշտ դատողություններ անել, այլ չեն կարողանում կապակցված մտքեր արտահայտել։

Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայությունը դեռևս բավարար չէ գիտակցության խանգարում ախտորոշելու համար, քանի որ դրանք առանձին-առանձին կարող են հանդիպել նաև այլ հիվանդությունների ժամանակ։ Ուստի գիտակցությունը խանգարված է համարվում այն դեպքում, երբ առկա են վերը նշված բոլոր ախտանիշները միաժամանակ։

Գիտակցության խանգարումները արտահայտվում են հետևյալ համախտանիշներով.

1.Շշմածություն

2.Դելիրիում

3.Ամենցիա

4.Օնեյրոիդ

5.Մթնշաղային խանգարում

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին