Chalazion (խալազիոն) - իրենից ներկայացնում է Զեյսի կամ մեյբոմյան գեղձի ստերիլ, քրոնիկական, հանգուցային բորբոքում: Հանգույցները կարող են առավելապես արտահայտված լինել մաշկի կամ լորձաթաղանթի կողմից: Բուժման համար ցուցված են տաք կոմպրեսներ, ստերոիդների ներհանգուցային ներարկումներ, կտրվածք և դրենավորում (ցանկալի է հեռացնել ամբողջական` իր պարկի հետ միասին): Քրոնիկ բլեֆարիտի հետևանքով որպես բարդություն կարող են առաջանալ կոպեզրի հաստացում (tylosis), թարթիչների գունաթափություն (polyosis), թարթիչների կորուստ (madarosis):

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին