Կեցվածքի կամ դիրքի ռեֆլեքսներն իրենցից ներկայացնում են ռեֆլեքսների մեծ խումբ, որոնք միավորվում են որոշակի դիրքի տնական պահպպնման սկզբունքով: Այդ ռեֆլեքսների դեպքում մկանային գործունեությունը շարունակվում է բավական երկար ժամանակ։ Կեցվածքի ողնուղեղային ռեֆլեքսներին է պատկանում ծալիչ լարումային (տոնիկ) ռեֆլեքսը։ Այդպիսի ռեֆլեքս դիտվում է այն կենդանիների մոտ, որոնց դիրքը պահպանվում է հիմնականում ծալիչ մկաններում գոյացող լարվածության շնորհիվ։ Այն լավ արտահայտված է գորտերի մոտ, որոնց հիմնական դիրքը՝ նստելը, կապված է ծալող մկանների տոնիկ լարման հետ:Գորտի հետին վերջույթները մնում են ծալված նույնիսկ գլխատումից հետո։