Կենտրոնական (տաք, տարածուն) ցիանոզը բնորոշվում է մաշկի և լորձաթաղանթի կապտավուն երանգով: Առաջանում է թթվածնով զարկերակային արյան անբավարար հագեցվածության, կամ էլ արյան մեջ ձևափոխված հեմոգլոբինի առաջացման դեպքում: Կենտրոնական ցիանոզը ավելի է արտահայտվում ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, քանի որ այդ ժամանակ բարձրանում է թթվածնի հանդեպ մկանների պահանջը, իսկ արյան հագեցումը թթվածնով ինչ-ինչ պատճառներով խանգարված է լինում:
Արյան հագեցումը թթվածնով խանգարվում է հետևյալ դեպքերում.
- Մթնոլորտային ճնշման անկման դեպքում (ծովի մակարդակից բարձր գոտիներում):
- Թոքերի ֆունկցիայի խանգարման դեպքում, ինչը բերում է ալվեոլյար վենտիլյացիայի նվազման, վենտիլյացան ապահովող թոքային դաշտերում պերֆուզիայի անկման, ինչպես նաև թոքի դիֆուզիոն հատկության խանգարման:
- Անատոմիական անոմալիաների առկայության դեպքում արյան շունտավորման դեպքում տեղի է ունենում արյան անցում երակային հունից զարկերակայինի` շրջանցելով ալվեոլների միկրոցիրկուլյատոր հունը` արյան փոքր շրջանառությունը:
Այսպիսով թթվածնով հագեցած արյունը խառնվում է այն արյան հետ, որը արդեն իսկ տվել է իր թթվածինը պերիֆերիային: Ցիանոզի զարգացումը այս մեխանիզմով բնորոշ է մի շարք բնածին արատների` «կապույտ արատներ», օր` Ֆալլոյի տետրադային, որի դեպքում թոքային զարկերակի ստենոզի ֆոնի վրա արյունը միջփորոքային միջնապատով անցնում է աջից ձախ: Նման իրավիճակ կարող է զարգանալ նաև թոքերում զարկերակ-երակային ֆիստուլաների, կամ մանր ներթոքային շունտերի առկայության դեպքում: Բացառելով ցիանոզի բոլոր մնացած հնարավոր պատճառները` կարելի է ենթադրել հեմոգլոբինի փոփոխության` մեթհեմոգլոբինեմիայի կամ սուլֆհեմոգլոբինեմիայի մասին: Գոյություն ունի և այսպես կոչված “տեղային ցիանոզ” հասկացողությունը, ինչը սովորաբար ուղեկցվում է որոշոկի հատվածի այտուցվածությամբ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին