Ցանկացած մակարդակում կենտրոնական շարժիչ նևրոնի ախտահարումն առաջ է բերում կենտրոնական պարալիզ կամ պարեզ: Եթե ծայրամասային նևրոնի վնասման ժամանակ տեղի է ունենում մկանի լրիվ նյարդազրկում, և բացառվում է անգամ ամենատարրական շարժումը կատարելու որևէ հնարավորություն, ապա կեղևում տեղակայված կենտրոնական շարժիչ նևրոնների և դրանց աքսոններից կազմված բրգային ուղու որևէ հատվածի ախտահարումն անհնար է դարձնում միայն կամային շարժումները: Կեղևային շարժիչ գոտուց կարգավորող և արգելակող գրգիռները չեն հասնում ծայրամասային շարժիչ նևրոններին: Պահպանջվում և նույնիսկ ակտիվանում են տարրական ռեֆլեկտոր շարժումները, որը բացատրվում է սեգմենտային ռեֆլեկտոր համակարգի ապարգելակմամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին