Դիսիմիլյացիա: (հուն. կատաբոլե՝ քայքայում)։ Կենդանի օրգանիզմում ֆերմենտային ռեակցիաների հանրագումարը։ Այդ ռեակցիաների ընթացքում կատարվում է սննդի հետ ընդունած բարդ օրգանական նյութերի՝ սպիտակուցների, նուկլեինաթթուների, ճարպերի, ածխաջրերի կամ օրգանիզմում սինթեզված (ճարպեր, օսլա, գլիկոգեն և այլն) միացությունների ճեղքում։ Կ. նյութափոխանակության անաբոլիզմին հակառակ պրոցեսն է։ Կ. պրոցեսում օրգանական խոշոր մոլեկուլների քիմիական կապերի էներգիան անջատվում և կուտակվում է ԱՏՖ-ի էներգիայով հարուստ ֆոսֆորական կապերի մեջ։ Կատալիտիկ պրոցեսները՝ բջջային շնչառությունը, Գլիկոլիզը, խմորումը կենտրոնական տեղ են գրավում նյութափոխանակության մեջ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին