Կառուցողական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է նորմալ տարածական ընկալում, որի խանգարման հետևանքով տուժում է այդ գործողությունների ուղղվածությունը: Առաջանում է կառուցողական կամ տարածական ապրաքսիա, որի ժամանակ հիվանդը չի կարողանում առանձին մասերից կառուցել ամբողջը, օրինակ` լուցկու տուփերով կամ փայտե խորանարդիկներով ստանալ հանձնարարված երկրաչափական ձևը: Միևնույն ժամանակ պահպանվում է հետազոտողի պարզ շարժումները կրկնօրինակելու և ոչ բարդ հրահանգները կատարելու ընդունակությունը: Կառուցողական ապրաքսիան կրում է երկկողմանի բնույթ և պայմանավորված է հիմնականում ձախ կիսագնդի կողմնային բլթի, մասնավորապես անկյունային գալարի ախտահարմամբ: Դժվարանում է նաև գծելու, նկարելու և գրելու գործողությունը: Հիվանդի կատարած գծապատկերի վրա խախտվում է պատկերի բաղկացուցիչ մասերի ճիշտ կարգը: Գրելիս չի պահպանվում տողը, տառերի ճիշտ ձևը (ագրաֆիա):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին