Կարմիր, դեղին և նարնջագույն գունանյութեր , հանդիպում են բուսական և կենդանական հյուսվածքներում։ Սինթեզ֊ վում են նաև մանրէների կողմից։ Պարունակում են կարոտիններ (չհագեցած ածխաջրածիններ), քսանտոֆիլներ (չհագեցած ածխաջրածինների օքսիդացած ածանցյալները) և ճարպերում լուծվող այլ գունանյութեր։ Կ, մասնակցում են ֆոտոսինթեզի պրոցեսներին, որոնք կապված են լույսի կլանման հետ: