Արական և իգական սեռական բջիջների կորիզների միաձուլումը զիգոտի կորիզի մեջ՝ բեղմնավորման պրոցեսում։ Կ. ընթացքում վերականգնվում է հոմոլոգ քրոմոսոմների զույգ հավաքակազմը, որոնք կրում են հայրական և մայրական գամետների գենետիկական ինֆորմացիան։ Կ. կարող է տեղի ունենալ գամետների միաձուլումից անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց՝ տրոհման առաջին բաժանման մետաֆազի փուլում։