Օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների կարգավորման միասնական նյարդահումորալ համակարգում բացառիկ տեղ է գրավում կարգավորման հորմոնային օղակը։ Հորմոնային կարգավորում ասելով հասկանում են հյուսվածքների, օրգանների և ամբողջական օրգանիզմի կարգավորումը, որն իրականացվում է հատուկ տեսակի իսֆորմոնների՝ հորմոնների ազդեցությամբ։ Հորմոնները քիմիական բնույթի բարձր կենսաբանական ակտիվությամբ օժտված հատուկ նյութեր են, որոնք արտադրվում են մասնագիտացած բջիջների, հյուսվածքների և ներզատիչ գեղձերի կողմից անմիջապես օրգանիզմի հեղուկ միջավայրերի մեջ։ Դրանով նրանք սկզբունքորեն տարբերվում են արտազատիչ գեղձերի կողմից արտադրվող հյութերից, որոնք արտատար ծորաններով արտահանվում են մարմնի խոռոչները կամ նրա արտաքին մակերեսի վրա։ Հորմոն (հուն, hormao- արթնացնել, գործարկել) առաջին անգամ ֆիզիոլոգիայում մտցրել է Ստարլինգը 1902թ. այդ տերմինով անվանելով 12-մատնյա աղիքում արտադրվող և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիան կարգավորող նյութը սեկրետինը։

Էնդոկրինոլոգիայի (հուն, endo-ներս, և krinein-հյութազատել՝ գիտություն ներզատիչ գեղձերի ֆիզիոլոգիայի և ախտաբանության մասին) զարգացումը հանգեցրեց այն եզրակացության, որ հորմոնային ակտիվ նյութերի արտադրությունը հատուկ է ոչ միայն ներզատիչ գեղձերին։ Նման ակտիվ նյութերի արտադրության ընդունակ են մասնագիտորեն որպես ներզատիչ գեղձ չտարբերակված բազմաթիվ այլ օրգաններ ստամոքսաղիքային համակարգը, երիկամները, լյարդը, սիրտը, անոթները, արյան բջիջները, ուղեղը։ Ավելին, էնդոկրինոլոգիայի զարգացման նոր փուլ հանդիսացավ մեր դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածքաքի միկոս Պիրսի կողմից մի շարք օրգաններում այնպիսի հատուկ բջիջների հայտնաբերումը, որոնք ընդունակ են օրգանիզմ ներմուծած ամինաթթուները կլանել, դրանք ենթարկել ապակարբոքսիլացման և նրանց մնացորդներից սինթեզել* պեպտիդային հորմոններ։ Այս բառերի (Amine Precursore Uptake an Dekarboxylation) առաջին տառերով Պիրսը նշած բջիջների համակարգը կրճատ անվանեց APUD համակարգ, իսկ բջիջները ապուդոցիտներ։ Այժմ արդեն հայտնի են 50-ից ավելի տեսակի ապուդոցիտներ, որոնք սինթեզում են մոտավորապես նույն քանակի հայտնի և մոտ 20 տեսակ վարկածային, քիմիական կառուցվածքով չպարզաբանված հորմոններ։ Ապուդոցիտների կողմից արտադրվող հորմոնների և նրանց նման նյութերի սպեկտրը բավականին լայն է և ներառում է տարբեր կենսածին ամիններ (կատեխոլամիններ, սերոտոնին, հիստամին, մելատոնին), հիպոֆիզի մի քանի հորմոններ, գաստրին, սեկրետին, խոլեցիստոկինին-պանկրեոզիմին, վազոակտիվ իետեստինալ (անոթաակտիվ աղիքային) պեպտիդ, էնդորֆիններ, P նյութ, ինսուլին, բոմբեզին և այլն։ Այսպիսով, դասական պատկերացումներն այն մասին, որ հորմոններն արտադրվում են միայն ներզատիչ գեղձերի կողմից, հնացել են, և այժմ ներզատական ֆունկցիան վերագրվում է գործնականորեն ամբողջ օրգանիզմին:

Թվարկված բոլոր ներզատական բջիջների ֆունկցիոնալ միավորումը կազմում է օրգանիզմի ներզատիչ համակարգը, որի։ հիմնական նշանակությհւնը օրգանիզմի առանձին օրգանների, հյուսվածքների ու բջիջների միջև փոխադարձ կապի և փոխադարձ ազդեցությունների իրականացումն է։ Հորմոնային կարգավորման համակարգը, ինչպես և ամեն մի այլ հսկող համակարգ, կազմված է կաոավարման կենտրոնակւսն ապարատից, տեղեկատվության հաղորդող և ընդունող ոււղիներից (նյարդային հաղորդիչներ, օրգանիզմի հեղուկ միջավայրեր), այդ տեղեկատվությունը մինչև նշանակետը ու կառավարող օրգանը տանող ազդանշանից (գործողության պոտենցիալ, հորմոններ)։ Ներզատիչ գեղձերի գործունեության կարգավորման կենտրոնական ապարատը ներկայացված է կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքներով, որտեղ կարգավորման նյարդահումորալ մեխանիզմների մեջ կարևոր դեր է խաղում ենթատեսաթումբը։ Ենթատեսաթմբում կան հատուկ նյարդազատիչ բջիջներ, որոնք ընդունակ են օրգանիզմի տարբեր մասերից (ուղեղից) եկող գրգիռները փոխակերպել հյութազատիչ պրոցեսի։ Այս եզակի ընդունակության շնորհիվ ենթատեսաթումբը որպես բարձրագույն վեգետատիվ կենտրոն, միաժամանակ հանդիսանում է և նյարդային, և ներզատիչ գոյացություն։ Այսինքն՝ նյարդազատիչ բջիջները իրենց կարգավորիչ ազդեցությունն իրականացնում են մի կողմից՝ ազդակներ ընդունելով և այլ օրգաններ հաղորդելով, մյուս կողմից՝ հիպոֆիզի և այլ ներզատիչ գեղձերի ֆունկցիան կարգավորող սպեցիֆիկ հորմոններ արտադրելով։

Այսպիսով, ԿՆՀ-ի տարբեր կառույցների, այդ թվում նաև ենթատեսաթմբի կարգավորիչ ազդեցությունները ներզատիչ գեղձերին հասնում են անմիջականորեն կամ հիպոֆիզի միջոցով։ Առաջինը հայտնի է որպես նյարդային, ուղեղագեղձային կամ հարհիպոֆիզային (հիպոֆիզը շրջանցող), իսկ երկրորդը հումորլ կամ ուղեղահիպոֆիզային (անդրհիպոֆիզային) կարգավորման ուղի։ Վերջին դեպքում կարգավորումն իրականացվում է հիպոֆիզի կողմից արտադրվող հատուկ տրոպ հորմոնների ազդեցությամբ, որոնք խթանում են համապատասխան ներզատիչ գեղձերի հյութարտադրությունը։ Անհրաժեշտ է հատուկ նշել, որ ներքին սեկրեցիայի մի շարք գեղձերի (հարվահանագեղձեր, վահանագեղձի պարաֆոլիկուլային բջիջներ, ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակներ), ինչպես նաև ապուդոցիտների գործունեության կարգավորումն իրականացվում է տեղային ինքնակարգավորող մեխանիզմներով արյուն գեղձ մակարդակում, իսկ վերը թվարկած կարգավորող ուղիները նրանց վրա թողնում են միայն շտկող ազդեցություն։ Ֆունկցիաների կարգավորման նյարդահումորալ համակարգի գործունեության ընդհանուր օրինաչափությունները հասկանալու համար սկզբունքորեն կարևոր է այն հանգամանքը, որ ներզատական օրգանները (հորմոնները) հակադարձ կապի սկզբունքով իրենք ակտիվ ազդում եմ կառավարման կենտրոնական մեխանիզմների վրա։ Այսպիսով ապահովվում է նյարդահումորալ կարգավորման համակարգի հավասարակշռված աշխատանքի և համապատասխանաբար հոմեոստազի պահպանման ու ստեղծված պայմաններին օրգանիզմի հարմարման հնարավորությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին