Կարբօքսիհեմոգլոբին (լատ. կարբո՝ ածուխ, հոլն. օքսիս թթու I։ հեմոգլոբին)։ Արյան հեմոգլոբինի և ածխածնի օքսիդի (СО) միացություն։ Ներշնչվող օդում շմոլգազի առկայության դեպքում էրիթրոցիտներից թթվածինը դուրս է մղվում և հեմոգլոբինը կապվում է СО-ի հետ, քանի որ վերջինիս խնամակցությունը հեմոգլոբինի հետ անհամեմատ մեծ է։ Դժվարությամբ քայքայվող և թթվածինը իրեն միացնելու ընդունակությունից զուրկ միացություն։ Դրա հետևանքով արյունը՝ զրկվում է հյուսվածքներին թթվածին մատակարարելու հնարավորությունից, որը և հանգեցնում է օրգանիզմի թունավորման։