Կարբոֆոս (մալատիոն) . անդուր հոտով, ջրում վատ լուծվող նյութ է, ազդում է միջատների վրա կոնտակտի (հպաթույն) ճանապարհով, ներգործում է նաև աղեստամոքսային տրակտի և շնչառական համակարգի վրա։ Թողարկվում է 4%-ոց փոշիների և 30%-անոց էմուլսիաների, ինչպես նաև 5% –անոց մատիտների ձևով։ ճանճերի ոչնչացման համար օգտագործվում են 0,5-1 %-անոց ջրային էմուլսիաները։ Օգտագործվում է 0,15%-անոց լուծույթ ախտահարված սպիտակեղենի թրջոցների համար։ Բարձր արդյունավետություն ունի տզերի, ուտիճների, փայտոջիլների զարգացման վայրերը մշակելիս։ Մեկ քառակուսի մետր մակերես մշակելու համար ծախսվում է 2%-անոց կարբոֆոսի լուծույթի 0,5 լիտր քանակությունը, աղբարկղերի մշակման համար 1մ3-ին ծախսվում է 12 լիտր։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին