Մկանային կծկման պրոցեսի ավարտից հետո մկանաթելերի թուլացումն ապահովող մեխանիզմ։ Այդ պրոցեսի էությունը բջջապլազմայից սարկոպլազմային ցանցի մեջ Сa-ի ազատ իոնների ներքաշումն է: Տեղի է ունենում իոնների տեղաշարժ խտության աստիճանականությանը (գրադիենտին) հակառակ ուղղությամբ, որի իրականացման համար օգտագործվում է ԱՏՖ-ի էներգիան: