ՋրհեղեղԱղետային ջրհեղեղների բժշկամարտավարական բնութագիրը

Բնակելի և արդյունաբերական կառույցների ջրածածկումը հաճախ   առաջանում է օբյեկտում կամ կառույցում (ամբարտակ, պատնեշ, արհեստական թումբ, ջրարգելակ, հիդրոհանգույց) տեղի ունեցող վթարի արդյունքում: Ջրհեղեղի ախտահարող ազդեցությունը որոշվում է ջրային հոսքի արագությամբ և ջրի բարձրացման մակարդակի հետևանքով:

Ջրհեղեղների և ջրածածկումների հետևանքների վերացման կազմակերպման ուղղությամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները.
- ջրածածկված տարածքում տուժածների որոնում,
- տուժածների փոխադրումը լողամիջոցներ կամ ուղղաթիռ,
- բնակչության տարհանում անվտանգ տեղ:

Աղետային ջրածածկումների բժշկական հետևանքների վերացման դեպքում հիմ-նական խնդիրներն են հանդիսանում.

- տեղում առաջին բուժօգնության ցուցաբերում,
- տարհանում բուժկանխարգելիչ հիմնարկներ,
- առաջին բժշկական, որակավորված և մասնագիտացված բժշկական օգնության ցուցաբերում, տուժածների վերականգնում:

Ջրհեղեղի դեպքում տուժածի վիճակը կախված է տարվա ժամանակից, ջրի ջերմաստիճանից, ջրում գտնվելու ժամանակից, գիտակցության առկայությունից կամ բացակայությունից, շնչառության և հեմոդինամիկայի խանգարման բնույթից, ինչպես նաև ուղեկցող վնասվածքներից՝ ստացված աղետային ջրածածկման դեպքում:

Եթե տուժածի գիտակցությունը պահպանված է, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սթրեսի վերացման ուղղությամբ՝ հանել թաց հագուստը, մինչև չորանալը մաքրել մարմինը, տաք փաթաթել, տալ տաք ըմպելիք (թեյ, սուրճ):

Սառը ջրի մեջ ընկնելու դեպքում հնարավոր է մարդու հանկարծակի մահվան առաջացում՝ սրտի կամ շնչառության կանգից, ուղեղի արյան մատակարարման խախտումից: Վախի զգացումը, խուճապը, ինչպես նաև ջրի ցածր ջերմաստիճանը կարող են հանգեցնել նրան, որ տուժածին դժվար է լինում պահել ջրի մակերևույթի վրա, և նա կարող է շնչահեղձ լինել:

Օրգանիզմի սառեցումը արագ զարգանում է այն տուժածների մոտ, որոնք պահում են իրենց ջրի մակերեսի վրա ինչ-որ լողացող միջոցների օգնությամբ: Տաք հագնված մարդը մարմնի ջերմաստիճանը դանդաղ է կորցնում: Ջրից հանելու դեպքում համեմա-տաբար բավարար վիճակում գտնվող տուժածների 20%-ը լինում է գերսառած, արյան շրջանառության խանգարումով և կարող են փրկությունից հետո առաջին ժամվա ըն-թացքում մահանալ: Շնչահեղձ եղած, բայց փրկված մարդկանց մոտ հնարավոր է թոքերի այտուցի զարգացման հավանականությունը՝ ջրից հանելուց հետո 15-72 ժամ ժամանակահատվածում:

Հիպերտոնիայի հետևանքով կոման առաջանում է մարմնի ջերմաստիճանի  30oC  ցածրի դեպքում: Այդ պատճառով տուժածին տեղափոխում են 43-45 oC ջերմաստիճանի ջրով լոգարան և տաքացնում նրան՝ բարձրացնելով մարմնի ջերմաստիճանը: Շնչառության վերականգնումից հետո անհրաժեշտ է սկսել ներշնչում դիմակով և կատարել 8 մգ. դեքսամետազոնի ներերակային ներարկում՝ թոքերի այտուցի կանխար-գելման համար:

Երբեմն տուժածների մոտ 15-30 րոպեից հետո զարգանում է թոքերի այտուց, որի մեխանիզմը ամբողջովին պարզ չէ: Թոքերի երկրորդական այտուցի բուժումը կատարվում է թթվածնի ներշնչման և մինչև 1լ.պլազմայի կամ այլ  օնկոտիկ հեղուկով ներ-երակային ներարկման միջոցով:

Տուժածին բարձր դոզայով  ներերակային է ներարկվում կորտիկոստերոիդներ՝ թոքաբշտիկների, հյուսվածքային ռեակցիայի, ճնշման կանխարգելման նպատակով, ինչպես նաև նշանակվում են դիուրետիկներ՝ դեքսամետազոնի ներերակային ներարկում՝ թոքերի այտուցի կանխարգելման համար:
Թոքերի այտուցի զարգացման դեպքում կատարվում է նաև շնչափողի ինտուբացիա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օժանդակ կամ կառավարվող շնչառություն ցան-կացած դյուրատար ապարատի միջոցով՝ ներշնչման բարձրության ժամանակ՝ բարձր ճնշմամբ և արտաշնչման ժամանակ՝ դրական ճնշմամբ:

Ջրածածկումից հետո առաջին 5-10 րոպեների ընթացքում տուժածի նկատմամբ ցուցաբերվող  առաջին բուժօգնության միջոցառումներն են՝ Ջրհեղեղ

1. մաքրել բերանի խոռոչը օտար բաղադրությունից, լորձից;
2. լեզվի արմատը սեղմելով՝ առաջացնել փսխում;
3. արտաշնչման ժամանակ կրծքավանդակը կողքերից սեղմելով՝  խթանել շնչառությունը;
4. անցկացնել ոտքերի, ձեռքերի, կրծքավանդակի մերսում;
5. տարհանել բուժկանխարգելիչ հիմնարկ ՝ կողքի պարկած վիճակում՝ 40-50 o բարձրացված ոտքերով:

Եթե ջրից հանված տուժածը չունի փսխման ռեֆլեքս և անոթային զարկերակների բաբախման ռեակցիաներ, անհրաժեշտ է անցկացնել սիրտթոքային վերակենդանացում 30-40 րոպեի ընթացքում՝ նույնիսկ նրա արդյունավետության ցուցանիշների բացակայության դեպքում:

Այս ամենը հանդիանում են "կապույտ" ջրահեղձման իսկական նշանները. խորտակվածի դեմքը և վիզը կապտամոխրագույն է, վզի անոթները՝ փքված, բերանից և քթից դուրս է գալիս վարդագույն փրփուր:
Շատ սառը կամ քլորացված ջրում ջրահեղձման դեպքում տուժածն ունենում է ձայնաճեղքի ռեֆլեկտորային ջղակծկումներ, ինչը խոչընդոտում է թոքերի մեջ ջրի ներթափանցմանը:

Տուժածի մաշկային ծածկույթը բաց վարդագույն է՝ առանց արտահայտված կապ-տուկի: Այդ պատճառով ջրահեղձման այս տեսակը կոչվում է "գունատ": "Գունատ" ջրահեղձումը շատ հազվադեպ է ուղեկցվում փրփուրի անջատումով, և եթե այն հանդես է գալիս, ապա ոչ մեծ քանակությամբ և թեթև: Անձեռոցիկի վրա չեն մնուն թաց հետքեր, ինչը թույլ է տալիս նրան չոր անվանել:

"Գունատ" ջրահեղձման դեպքում անհրաժեշտ է շտապ անցկացնել սիրտթոքային վերակենդանացում: Ջրահեղձման ցանկացած տեսակ պահանջում է հոսպիտալացում:

Աղետային ջրածածկումը ուղեկցվում է կոյուղու և ջրամատակարարման համա-կարգի քայքայմամբ՝ մեծ քանակությամբ  վարակիչ նյութի արտահոսքով: Այն տարածքի վրա, որտեղ տեղի է ունեցել ջրածածկում, որպես կանոն, գրանցվում է վարակիչ հիվանդության մակարդակի բարձրացում, ամենից առաջ՝ հեպատիտի, աղիքային վարակների, լեպտոսպիրոզի և այլն:

Սրանով պայմանավորված ջրածածկ շրջաններում կանխարգելման նպատակով անհրաժեշտ է անցկացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառում-ներ սննդի, կոմունալ սպասարկման ձեռնարկություն¬ներում, տարահանված բնակչության տարաբնակեցման տեղերում:

Գոյություն ունեն ջրհեղեղից պաշտպանվելու մի շարք միջոցառումներ:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը.

- Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոցը:
- Պատրաստեք ավազով լցված պարկեր:
- Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար:
- Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
- Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակար- դակից բարձր:
- Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
- Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
- Հետևեք տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
- Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
- Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրի մոտ գտնվող բարձրադիր վայրերը:
- Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ.

- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
- Աղետի կապոցը պահպանեք թրջվելուց:
- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համա-կարգից:
- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50սմ՝ անանցանելի սովորական մեքենաների համար:
- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան /խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ և այլն/:

Եթե հայտնվել եք ջրում.

- Թևերը և ոտքերը շարժելով՝ փորձեք մնալ ջրի վրա:
- Աշխատեք լողալով դուրս գալ:
- Բռնվեք որևէ պինդ, ջրի վրա մնացող առարկայից:
Եթե որևէ մեկին փորձում եք հանել ջրից, ապա նրան նետեք երկար պարան, փայտ կամ երկար պարանով կապված փրկարար օղակ, և երբ համոզված եք, որ տուժածը բռնված է, ջրից քաշեք նրան:

- Ոչ մի դեպքում մի մտեք ջուրը՝ տուժածին փրկելու համար, որովհետև ջրի հոսքը կարող է քշել տանել ձեզ և դուք դրանով կբարդացնեք իրավիճակը:
- Ջրածածկ տարածքները մեքենայով մի անցեք, բացառված չէ, որ չնկատեք հնա-րավոր փոսերն ու փլուզումները:
- Հնարավորության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն:

ՋրհեղեղԻ՞նչ անել ջրհեղեղից հետո.

Ուշադիր հետազոտեք ձեր կացարանը՝
- Հիմքի ամբողջությունը:
- Պատերի, պատուհանների և հատակի վիճակը:
- Հաղորդակցության համակարգը:
- Թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

Ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով:
Խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո:
Նախքան հաղորդագրության համակարգերից օգտվելը՝ ստուգեք դրանց վնասվածության աստիճանը, հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին:
Վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում:
Առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքները:

Նյութական մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը:

Պետական վիճակագրական տվյալներ.

Ջրհեղեղները սպառնում են երկրի գրեթե 3/4-ին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով 1947-67թթ. գետային ջրհեղեղներից զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Միայն 19-րդ դարում չինական գետերից առաջացած ջրհեղեղներից զոհվածների թիվը հասնում է 100.000-1.000.000:

1948թ. հորդառատ անձրևներից վարարել էր Թեմզա գետը, որի հետևանքով զոհ-վել էր 10.000 մարդ: 1972թ. Հարավային Դակոտայում 6 ժամ տեղացած հորդառատ անձրևից վարարել էր Ռապիդկրիկ գետը: Արդյունքում ջուրը քշել էր 750 տուն, զոհվել՝ 237 մարդ:
1974թ. հորդառատ անձրևներից և առատ ձյան տեղումներից Բելոռուսի Բրեստի մարզում ջրհեղեղից ավերվել է 500 բնակելի տարածք:
1989թ. Խաբարովսկում հորդ անձրևներից գետում ջրի մակարդակը բարձրացել էր 8մ: Ջրի մեջ հայտնվել էին 140 բնակելի տարածք, անհայտ կորել ու զոհվել 11 մարդ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին