Ջերմակարգավորման ֆունկցիան նույնպես հստակ ներկայացված է ենթատեսաթմբում։ Այն հանդիսանում է ջերմակարգավորման ամբողջականացնող կենտրոն։ Ցույց է տրված, որ կատվի ուղեղաբնի հատումից հետո (միջին ուղեղից վերև) կենդանին ջերմային գրգռիչների նկատմամբ սկսում է ցուցաբերել սառնարյուն կենդանիներին բնորոշ ռեակցիա։ Պարզվել է, որ ենթատեսաթմբի հետին բաժիններում տեղադրված են կառույցներ, որոնք կարգավորում են ջերմարտադրության գործընթացը։ Այն արտահայտվում է նյութափոխանակության գործընթացների ուժեղացումով, սրտի բաբախումների հաճախականության մեծացումով, կմախքային մկաններում դողի առաջացմամբ։ Այդ կառույցների քայքայման դեպքում դիտվում է ջերմարտադրության ճնշում ե մարմնի ջերմաստիճանի իջեցում։

Ենթատեսաթմբի առաջային բաժինների կառույցները, հատկապես պարավենտրիկուլյար կորիզը, իրականացնում են ջերմատվության գործընթացի ամբողջականացում։ Նրանց ակտիվացումն ուղեկցվում է մաշկային անոթների լայնացումով, ջերմարտադրության ուժեղացումով, շնչառության ուժգնացումով։ Այդ կառույցների քայքայումն ուղեկցվում է օրգանիզմի ջերմության բարձրացմամբ՝ հիպերթերմիայով։ Ենթատեսաթմբում կան ջերմության նկատմամբ ռեակցիա ցուցաբերող հատուկ նեյրոններ։ Նրանք դիտվում են որպես ներքին ջերմաընկաչիչներ որոնց ֆունկցիան մաշկային սառնագգաց ընկալիչննրի հետ գտնվում է փոխհակադարձ հարաբերությունների մեջ։ Դա պարզ երևում է հատուկ նյութերի՝ ջերմածինների (պիրոգեններ) օգնությամբ օրգանիզմում առաջացված տենդային վիճակի ժամանակ, ինչպես նաև արտակարգ ջերմային պայմանների հետ կապված ջերմակարգավորման խանգարումների դեպքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին