Մարդու օրգանիզմում կմախքային մկաններն ոսկրերին ուժ են հաղորդում ջլերի միջոցով։ Ուժի զարգացման ժամանակ մկանը կարճանում է և փոխվում է ջլերի լարվածությունը։ Իզոտոնիկ է կոչվում մկանի այն կծկումը, որի ժամանակ նրա թելիկները կարճանում են, իսկ լարվածությունը մնում է անփոփոխ։ Մարդու օրգանիզմում մաքուր իզոտոնիկ կծկում համարյա չի դիտվում, քանի որ նույնիսկ որևէ ծանրություն բարձրացնելիս, մկանը փոխում է լարվածությունն իր քաշի շնորհիվ։ Իգոտոնիկ կծկման օրինակ են լեզվի մկանների շարժումները, որոնք միայն իրենց քաշն են բարձրացնում։