Իզոմետրիկ է կոչվում այն կծկումը, որի ժամանակ մկանի երկարությունը մնում է անփոփոխ, իսկ լարվածությունը փոփոխվում է։ Դա տեղի կունենա այն ժամանակ, եթե մկանի երկու ծայրերն անշարժ միացած են։ Բնական պայմաններում բացարձակ իզոմետրիկ կծկում համարյա չի հանդիպում, քանի որ մկանի երկարությունը շատ աննշան փոփոխվում է։ Իզոմետրիկ կծկումները հիմնականում դիտվում են ստատիկական աշխատանքի ժամանակ, որը բնութագրվում է մկանի տևական կծկմամբ և առանց երկարության փոփոխության։ Սրտի փորոքների կծկման ժամանակ նկատվում է իզոմետրիկ կծկման փուլ (0,03 վրկ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին