Իրիտանտ ընկալիչներ և նրանց ազդեցությունը շնչառական կենտրոնի վրա: Օդատար բոլոր ուղիների էպիթելում և ենթաէպիթելային շերտում, հատկապես թոքերի արմատների շրջանում, տեղակայված են այսպես կոչված իրիտանտ ընկալիչները (iritatio-գրգռում), որոնց այլ կերպ անվանում են նաև օդատար ուղիների արագ հարմարվող մեխանաընկափչներ, կամ շնչափողի և բրոնխների ընկալիչներ։ Նրանք զգայուն են և արագ ռեակցիա են տալիս թոքերի ծավալի կտրուկ փոփոխություններին։ Ընդ որում, իրիտանտ ընկալիչները խթանվում են թոքերի ինչպես չափից ավելի թորշման (պնևմոթորաքս, կոլապս, ատելեկտազ), այնպես էլ ձգման ժամանակ։ Իրիտանտ ընկալիչների գըգման շեմքը ավեփ բարձր է, քան թոքերի) ձգման ընկալիչներինը։ Ի տարբերություն թոքերի ձգման ընկալիչների, իրիտանտ ընկալիչներն օժտված են արագ հարմարողականությամբ։ Թոքերի ծավալի փոփոխության ժամանակ ազդակները իրիտանտ ընկալիչների վերընթաց նյարդաթելերում ծագում են կարճ ժամանակի ընթացքում, առկայծման ձևով։ Ուստի նրանց անվանում են նաև թոքերի արագ հարմարվող մեխանաընկալիչներ։ Իրիտանտ ընկափչների մի մասը գրգռվում է հանգիստ ներշնչման և արտաշնչման ժամանակ։

Իրիտանտ ընկալիչները զգայուն են նաև փոշու մասնիկների, լորձի կուտակման, մի շարք քիմիական նյութերի (ամոնյակի, եթերի, ծխախոտի ծխի), ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերի, օրինակ, հիստամինի նկատմամբ, որոնք արտադրվում են օդատար ուղիների պատերում։ Մի շարք հիվանդությունների դեպքում տեղի է ունենում իրիտանտ ընկալիչների ուժեղ գրգռում (թոքերի այտուց, բրոնխիալ հեղձուկ (ասթմա), արյան կանգ փոքր շրջանառության մեջ), որն ուղեկցվում է բնորոշ հևոցով։

Մանր օտար մարմինների (օրինակ՝ փոշու) թափանցման ժամանակ շնչափողի իրիտանտ ընկալիչների ակտիվացումն առաջացնում է հազի ռեֆլեքս, ինչպես նաև տհաճ քերծվածքի ու այրոցի զգացում։ Բրոնխների իրիտանտ ընկալիչների գրգռման ժամանակ արտաշնչումների կարճացման հետևանքով, շնչառությունը դառնում է հաճախակի և մակերեսային։ Թոքերի թուլացման ժամանակ իրիտանտ ընկալիչների գրգռումը առաջ է բերում բրոնխների ռեֆլեքսային նեղացում (բրոնխոկոնստրիկցիա)։ Հանգիստ շնչող մարդը պարբերաբար (միջին հաշվով ժամում 3 անգամ) խոր հոգոց է հանում։ Այդ երևույթը բացատրվում է նրանով, որ «հոգոցի» պահին խախտված է լինում թոքերի օդափոխանակության հավասարաչափությունը և իջնում է նրանց ձգողականությունը։ Դա բերում է իրիտանտ ընկալիչների գրգռման, որոնց ազդակները հասցեագրվում են ներշնչական կենտրոնին և լրացուցիչ գրգռում այն։ Ուստի հերթական ներշնչումներից մեկի ժամանակ առաջանում է հոգոցը (խորը դանդաղ ներշնչում), որի շնորհիվ թոքերն ուղղվում են և վերականգնվում է նրանց օդափոխության հավասարաչափությունը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին