Ցիտոկինային դեղամիջոցներ: Ցուցաբերում են  հակավիրուսային, հակապրոլիֆերատիվ և իմունամոդուլյացիոն ազդեցություն: Ինտերֆերոնի պրեպարատները լայնորեն կիրառվում են վիրուսային ինֆեկցիաների, մի շարք ուռուցքային  և այլ հիվանդությունների ժամանակ: Ինտերֆերոնի պրեպարատները բաժանվում են  α,β,g տեսակների, իսկ ստացման տեխնոլոգիայով` բնական (առաջին սերնդի ինտերֆերոն) և ռեկոմբինանտ (երկրորդ սերնդի ինտերֆերոն): Մի քանի ռեկոմբինանտ ինտերֆերոններ 1.Ինտրոն A –ռեկոմբինատ ինտերֆերոն – α-2b, սինթեզված E-coli-ից: Ցուցումներ – Վիրուսային ինֆեկցիաների բուժում  (սուր և խրոնիկական հեպատիտներ B, C):