Սպիտակուց բջիջներում առաջանում է վիրուսային վարակի (ինֆեկցիայի) դեպքում։ Հանդիսանում է հակավիրուսային իմունիտետի ոչ յուրահատուկ գործոն։ Մոլ. զանգ. 25000-110000 է։ ճնշում է տարբեր վիրուսների բազմացումը, սակայն ակտիվ է հատկապես այն հյուսվածքներում, որտեղ առաջացել է (հավերի Ի. վիրուսներին ճնշում է միայն հավերի բջիջներում)։ Ի. հակավիրուսային ազդեցության մեխանիզմը կապված է, հավանաբար, նոր բջջային նյութերի արտադրման հետ, որոնք դժվարացնում են վիրուսային առանձնահատուկ սպիտակուցների սինթեզը։ Ի. առաջացումը կոդավորվում է բջջի գենոմով. Ի. օգտագործվում է վիրուսային մի քանի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Սկսվել է Ի. ստացումը մանրէաբանական սինթեզի ճանապարհով։ Ի. գենը գենետիկական ինժեներության եղանակով տեղադրվում է աղիքքային ցուպիկի գենոմի մեջ, որը և իրականացնում է Ի. կենսասինթեզը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին