Բաժանվող բջիջների մեջ Բբային ցիկլի հատված երկու հաջորդական միտողների միջև։ Բաժանման ընդունակությունը կորցրած բջիջներում (օրինակ՝ նյարդաբջիջներում) ինտերֆազը տևում է վերջին միտողից մինչև բջջի մահը։ Ի.-ում տեղի են ունենում ինչպես սինթեզի, այնպես էլ բջջի տարբերակումն ապահովող պրոցեսներ։ Ի. տևողությունը, որպես կանոն, կազմում է բջջային ցիկլի մինչև 90 %-ը։