Մտածողությունը դիտվում է որպես ինտելեկտի հիմնական բաղադրիչ։ Ինտելեկտի վերաբերյալ առկա են զանազան մոտեցումներ, որոնք կարելի է միավորել հետևյալ կերպ՝

1. Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղությունն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։ Ինտելեկտի նախադրյալ են համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները։
2. Ինտելեկտն անհատի մտավոր ունակությունների հարաբերական կայուն կառուցվածքն է, այն է՝ ռացիոնալ ճանաչողության, մտածողության, կողմնորոշման, քննադատության նոր իրավիճակում հարմարվածողության ունակություն։
3. Ինտելեկտը հասկանալու, վերարտադրելու, ձեռք բերած գիտելիքները մոբիլիզացնելու և նոր իրավիճակներում կառուցողականորեն վերամշակելու հնարավորությունն է։
4. Ինտելեկտը մարդու խելքի աստիճանն է և մտածողության մեխանիզմների կիրառման ունակությունը։
5. Ինտելեկտը բարդ համալիր հասկացություն է, որը միավորում է դատողություններ և եզրահանգումներ կատարելու անհատի ունակությունը, գլխավորն առանձնացնելու, նոր իրավիճակում հարմարվելու, գիտելիքներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։


 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին