Ինքնաքայքայում, ինքնամարսում, ավտոլիզ` հյուսվածքների,բջիջների կամ դրանց մասերի ինքնամարսում սեփական ֆերմենտների ազդեցությամբ: Օրգանիզմում ավտոլիզ կատարվում է ֆիզիոլոգիական զանազան պրոցեսների, օրինակ` փոխակերպությունների, ինքնաքայքայման և այլ դեպքերում: Բջջի բաժանման ժամանակ ավտոլիզի են ենթարկվում բջջապլազմայի, մեմբրանի առանձին հատվածներ: