Ինակտիվացված վակցինաներն անվտանգ են ինֆեկցիոն պրոցես առաջացնելու առումով, սակայն, որպես կանոն, ավելի քիչ իմունոգեն են, քան կենդանի վակցինաները: Դրանք ստացվում են ախտածին միկրոօրգանիզմներից, ջերմային կամ քիմիական նյութերով մշակման եղանակով, որը սակայն բացառում է կարևորագույն անտիգենների բնազրկումը: Սպանված վակցինաներ կիրառվում են ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային մի շարք ինֆեկցիաների կանխարգելման համար՝ լեպտոսպիրոզ, կապույտ հազ, գոնորեա, բրուցելյոզ, գրիպ, տզային էնցեֆալիտ: Ինչպես կենդանի վակցինաները, վերջիններս ևս ունեն որոշակի թերություններ՝ օրգանիզմի սենսիբիլացում, իմուն համակարգի մեծ բեռնավորում, ռեակտոգենություն և տոքսիկություն՝ պայմանավորված լիպիդների և այլ քիմիական միացությունների առկայությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին