Վերջին տարիներին ամբողջ աշխարհում բժշկությունը բախվում է  բնական պրոցեսներում  մարդու ակտիվ ներգործությունների հետ: Աշխարհի  շատ  տարածաշրջաններում` այդ թվում  նաև  Հայաստանյան շրջաններում  բնապահպանական իրավիճակի  վատթարուցումն   ազդում  է   մարդկանց`  և առաջին  հերթին  նրանց  իմունային  համակարգի  վրա: Ներկայումս աշխարհի բոլոր խոշոր քաղաքներն ունեն կլինիկա-իմունոլոգիական  լաբորատորիաներ, որոնք զբաղվում են մարդու իմունային համակարգի գնահատմամբ: Հայտնաբերվել են մի շարք դեղամիջոցներ, որոնք ներգործում   են  մարդու  իմունային  համակարգի վրա: Դրա հետևանքով առաջ է եկել դեղագործական միջոցների նոր դաս` իմունոտրոպ պրեպարատներ, որոնք իրենցից ներկայացնում են սինթետիկ, բիոտեխնոլոգիական  կամ բնական միջոցներ ,որոնք ի վիճակի են ազդելու  իմունային համակարգի տարբեր օղակների վրա, և դրա հետևանքով փոփոխել իմունային պատասխանի բնույթը, ուղղվածությունը և ուժը: Իմունոտրոպ դեղամիջոցները, կախված ցուցաբերված ազդեցությունից, բաժանվում են  իմունախթանիչների,  իմունասուպրեսորների, իմունոմոդուլյատորների:

Իմունոխթանիչները  - նախատեսված են որպես միջոց, որոնք ակտիվացնում են իմունիտետը: Նպատակահարմար է օգտագործել առաջնային եվ երկրորդային իմունոդիֆիցիտների ժամանակ, որոնք ուղեկցվում են շնչառական ուղիների, կերակրափողի, միզուղիների , մաշկի և այլ օրգանների բակտերիալ և վիրուսային վարակներով, ուռուցքով հիվանդների համալիր բուժման ժամանակ:
Իմունոսուպրեսիան – դա ազդեցությունն է իմունային համակարգի վրա, որն ուղղված է ճնշելու կամ հեռացնելու հակամարմինները, կամ լիմֆոցիտները որոնք յուրահատուկ ձևով ազդում են ալլո, կամ աուտո-անտիգեների վրա: Կլինիկաներում     օգտագործվում է աուտո- իմունային և լիմֆոպրելիֆերատիվ հիվանդությունների, օրգանների և մաշկի փոխպատվաստման ժամանակ:
Իմունոմոդուլյացիան – դա միջոցների համակարգ է, որը վերադարձնում է իմունային ստատուսը նախնական հավասարակշռված վիճակին:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին