Իմունոգենությունը անտիգենային սուբստրատի հատկանիշն է օրգանիզմում ինդուկցելու իմուն ռեակցիաների զարգացում՝ հակամարմինների սինթեզ կամ գերզգայուն լիմֆոցիտների կուտակում: Իմունոգենությանը հակառակ հատկանիշ է տոլեռոգենությունը, ինչը բնորոշվում է սեփական անտիգենների նկատմամբ անտարբերությամբ և խոչընդոտում է աուտոիմուն ռեակցիաների զարգացմանը: Տոլեռանտությունը սեփական անտիգենների նկատմամբ ձևավորվում է անհատական զարգացման ընթացքում: