Իմունոդեֆիցիտ օրգանիզմի կողմից անտիգենի նկատմամբ նորմալ իմուն պատասխանի և այլ իմունաբանական ֆունկցիաների իրականացման անկարողությունն է: Այսպիսի կարգավիճակներն օրգանիզմում կարող են արձանագրվել ի ծնե և կարող են ձեռք բերվել կյանքի ընթացքում: Ի ծնե իմունոդեֆիցիտները պայմանավորված են էմբրիոնալ զարգացման ընթացքում իմուն, էնդոկրին և այլ համակարգերի թերություններով: Ձեռքբերովի իմունոդեֆիցիտները կարող են զարգանալ տարբեր հիվանդությունների՝ ինֆեկցիաներ, ինտոքսիկացիաներ, սթրեսային իրավիճակներ, մետաբոլիկ խանգարումներ (դիաբետ, ճարպակալում, սպիտակուցային քաղց, հյուծում, աթերոսկլերոզ և այլն), բուժական միջոցառումների (ճառագայթում, իմունոսուպրեսոր պրեպարատների կիրառում, վիրաբուժական միջամտություններ), ինչպես նաև օրգանիզմի ծերացման հետևանքով: Իմունոդեֆիցիտ իրավիճակները հաճախ կարող են պատճառ դառնալ այլ իմունոախտաբանական ռեակցիաների՝ ալերգիաների և աուտոիմուն հիվանդությունների:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին