Ադապտիվ, ձեռք բերովի կամ սպեցիֆիկ իմունիտետը առաջացել է մոտավորապես 400մլն տարի առաջ և առկա է ձկների, երկկենցաղների, սողունների, թռչուների ու կաթնասունների մոտ: Սպեցիֆիկ իմունիտետը ասոցիացվում է երկու տիպի լիմֆոցիտների` B-լիմֆոցիտների և T-լիմֆոցիտների հետ: Սրանք համագործակցում են իրար հետ` առաջացնելով իմունային պատասխան, որը զարգանում է որոշակի օրգանիզմի երկարատև ազդեցության դեպքում և ցուցաբերում է բարձր արդյունավետություն: Այս պատասխանը սպեցիֆիկ է, քանի որ միայն տվյալ միկրոօրգանիզմի դեմ է առաջանում (և ոչ որևէ այլ միկրոօրգանիզմի) և ունի հիշողություն, այնպես որ նույն ախտածինի հետագա ազդեցության դեպքում առաջանում է արագ և ուժեղ պատասխան: Սպեցիֆիկ իմունային պատասխանի մեջ ներգրավվում են նաև ոչ սպեցիֆիկ իմունային պատասխանի անդամներ, ինչպես օրինակ` ֆագոցիտները, կոմպլեմենտի համակարգը և բորբոքային պատասխանը:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին