Մարդու օրգանիզմն ունի մի շարք ոչ սպեցիֆիկ պատնեշներ, կանխում են օտար մարմինների թափանցումը ներս: Այս պատնեշները մեխանիկական են, ինչպես օրինակ` մաշկը, մանրէների արտահոսքը մեզի միջոցով միզուղիներից կամ շնչառական թարթչային էպիթելի շարժումների օգնությամբ` օդատար ուղիներից, և քիմիական, ինչպես օրինակ` բարձր թթվայնությամբ ստամոքսահյութը և արցունքը` բակտերիցիդ ֆեմենտ լիզոցիմի պարունակությամբ:  Ավելի մասնագիտացված քիմիական պաշտպանական համակարգ է կոմպլեմենտի համակարգը, որն առաջացնում է բակտերիալ բջիջների լիզիս: Ի լրումն դրա, կան ֆագոցիտ բջիջներ, որոնք ի վիճակի են բակտերիայի բջջաթաղանթի ընդհանուր առանձնահատկությունները ճանաչել և հետո կուլ տալ  ու ոչնչացնել բակտերիային: Այս ամենն իրականացնելու համար այս բջիջները օգտագործում են մի շարք ագրեսիվ քիմիական նյութեր, օրինակ` HCLO և H2O2 և լիտիկ ֆերմենտներ:

Որոշ մասնագիտացված ֆագոցիտներ սպանված մանրէից ստացված օտարածին սպիտակուցները ներկայացնում են իրենց մակերեսին` տիրոջ սպեցիֆիկ սպիտակուցային մոլեկուլների հետ կապված: Այս ներկայացումը վճռորոշ է հաջորդող սպեցիֆիկ իմունային պատասխանի հետ կապ ստեղծելու հարցում: Օտար մարմինների ազդեցությամբ առաջանում է նաև բորբոքային պատասխան, որը բերում է ցիտոկիններ կոչվող քիմիական նյութերի արտադրությանը և ձերբազատմանը: Սրանք ունակ են ուժեղացնել մակրոֆագերի մանրէասպան հատկությունները և նպաստել T – լիմֆոցիտների աճին ու զարգացմանը, որը ձևավորում է սպեցիֆիկ իմունային պատասխանի մի մասը: Բնական կիլերները (Natural Killer` NK) լիմֆոիդ բջիջներ են, որոնք ունակ են ճանաչել և քայքայել օտար բջիջները կամ վարակի ազդեցությամբ փոփոխված սեփական բջիջները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին