Կենսաբանական գիտության բնագավառ, ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան իր կառուցվածքային, ֆունկցիոնալ ամբողջականությունը և կենսաբանական անհատականությունը պահպանելու համար։ ի. ձևավորվել է xix դարում որպես բժշկական մանրէաբանության բաժին, որն ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների նկատմամբ իմունիտետը: Իմունոլոգիայի հիմնադիրը Կ. Ջեններն է (1798), որին փորձնականորեն հաջողվեց մշակել բնական ծաղիկը կանխելու եղանակը։ առաջին անդամ Լ. Պաստյորը մշակեց իմունոկանխարգելման գիտական սկզբունքները (1879)։ Ի. Ի. Մեչնիկովը ձևակերպեց իմունիտետի բջջային տեսությունը և բացահայտեց ֆադոցիտոզի պաշտպանական դերը (1883)։

Հետագայում, ի. համար ավելի արգասաբեր եղան է. բերինդի աշխատանքները, որն առաջարկեց հակաթունային շիճուկներով իմունացման եղանակը (1890)։ Կ. Լանդշտեյները հայտնաբերեց մարդու արյան խմբերր (1900), պ. էրլիխը ստեղծեց հակամարմինների առաջացման վերաբերյալ տեսությունը (1897)։ Կենսաքիմիայի, բջջային կենսաբանության և գենետիկայի լայն օգտագործման շնորհիվ xx դարի կեսերից է, սկսեց ինտենսիվ զարգանալ որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն։ 60-70-ական թվականներին կարևոր աշխատանքներ կատարվեցին իմունային պատասխանի մոլեկուլային կենսաբանական հիմունքների մշակման ուղղությամբ։ Ժամանակակից և կարևորագույն բաժիններից են՝ իմունոքիմիան, իմունոգենետիկան, համեմատական իմունբանությունը, կլինիկական իմունաբանությունը։

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին